ՔՈ․ Տրամադրված ենք մասնակցելու ԱԺ արտահերթին ուժերի գերլարումով![]() 22 մարտի 2021 - 17:50 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացու որոշում» կուսակցությունը չի պատրաստվում «ընկրկել վատ պայմանների առաջ և մեկուսացած սպասել արդար կանոնների հաստատմանը», կուսակցությունը տրամադրված է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին բոլոր ուժերի գերլարումով «քանի դեռ Հայաստանում կառավարման հարցը վճռվում է քաղաքացու կամքով»։ Կուսակցությունից նշել են, որ քաղուժերի միջև բանակցությունները և հունիսի 20-ին ընտրություն անցկացնելու որոշումը ճգնաժամը լուծելու փորձ են, սակայն դա չի բերելու ճգնաժամի խորքային հաղթահարման և «հղի է նոր վտանգներով»: «Այդ վտանգները առավել սուր են դառնում՝ հաշվի առնելով, որ չեն կատարվել սահմանադրական փոփոխություններ, ուժի մեջ է մնում կայուն մեծամասնության նորմը, օլիգարխիան հակառակ 2018-ի ժողովրդական պահանջի հեռացված չէ քաղաքական կյանքից, կուսակցությունները չեն առողջացվել, իսկ կառավարող ուժն արդեն երկրորդ անգամ է առանց ընտրական օրենսգիրքը փոխելու հայտարարում ընտրություններ անցկացնելու մասին։ Նոր ընտրական օրենսգրքի ընդունումը կարող է լինել այն նվազագույնը, որ դեռ հնարավոր է անել համեմատաբար առավել արդար և բնույթով քաղաքական ընտրություններ ունենալու համար»,- հայտարարել են կուսակցությունից։ ՔՈ-ից հավելել են, որ ընտրությունները կազմակերպողն ունի բոլոր հնարավորությունները և պարտավոր է ընդունել ընտրական նոր օրենսգիրքը։ Հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են սպասվում։ Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ՀՀ-ում քաղուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաժարականը։ Ավելի վաղ «Իմ քայլից» հայտարարել էին, թե չկա ընտրությունների անցկացման հանրային պահանջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |