ՀԱՀ-ը վերավաճառել է AstraZeneca-ի պատվաստանյութի իր պաշարը![]() 22 մարտի 2021 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Հարավաֆրիկյան Հանրապետությունը (ՀԱՀ) վերավաճառել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի իր պաշարը Աֆրիկյան միության երկրներին։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Զվելի Մկիզեն, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Նախարարությունը վերջին շաբաթներին պետք է համոզվեր, որ Աֆրիկյան միության բոլոր այն երկրները, որոնք պետք է պատվաստանյութեր ստանան, համապատասխանում են պահանջներին և ստացել են կանոնակարգող բոլոր հավանությունները, թույտվություններն ու արտոնագրերը համապատասխան երկրներում բաշխելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ պատվաստանյութերի առաջին խմբաքանակը կբաշխվի 9 երկրի, ցանկը չի հրապաակվել։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀԱՀ-ը որոշել է կասեցնել կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի կիրառումը, քանի որ հետազոտությունը ցույց է տվել դրա ցածր արդյունավետութոյւնը կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի դեմ։ ՀԱՀ առողջապահության արհմիության աշխատակիցների և այլ ծառայությունների ներկայացուցիչ Քևին Հալամը հայտարարել է, որ ՀԱՀ իշխանությունները պետք է AstraZeneca-ի 1 մլն դեղաչափ վերավաճառեն Աֆրիկյան միությանը։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |