Աշխատանքներ են տարվում Հայաստանի պատմության on-line դասագրքի ստեղծման ուղղությամբ 9 մարտի 2009 - 14:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ ուսանողներն ամերիկյան համալսարանների ղեկավարությանը կոչ են անում շրջանառությունից հանել «Հայ ժողովուրդը. Վաղընջական ժամանակներից մինչեւ արդի շրջան» երկհատոր դասագիրքը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին ուսանողների նախաձեռնող խմբից: Ինչպես նշում են ուսանողները, դասագիրքը բազմաթիվ սխալներ ունի: «Յուրաքանչյուր ուսանող, որն այդպիսի սխալներ թույլ կա, կձախողի քննությունը: Մենք զարմանում ենք, թե ինչու են այդ դասագրքի հեղինակները վերջինս օգտագործում 1997 թվականից մինչ այժմ եւ նույնիսկ կրկին հրապարակում են առանց որեւէ ուղղման», - ասվում է հայտարարության մեջ:ՀՀ Սփյուռքի նախարարությունը փետրվարի 23-ին նամակ էր հղել ամերիկյան բուհերին, որում նշվում է, որ արդեն աշխատանքներ են տարվում Հայաստանի պատմությանon-line դասագրքի ստեղծման ուղղությամբ: Այդ դասագիրքը տարբեր լեզուներով վարկածներ կունենա եւ կտեղակայվի Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կայքում, որտեղից բոլոր ցանկացողները կարող են անվճար օգտվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |