Աճյունների որոնումները կշարունակվեն Հադրութի ուղղությամբ

Աճյունների որոնումները կշարունակվեն Հադրութի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Արցախում ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքները մարտի 23-ին շարունակվում են Հադրութի շրջանում՝ մեկ ջոկատով: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի բոլոր շրջաններում, բնակավայրերում և դիրքային տարածքներում իրականացված որոնումների, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է։

Նախնական տվյալներով՝ 23-ը քաղաքացիական անձինք են:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---