ՀՀ-ում Covid-19-ի 801 նոր դեպք կա և 26 մահ![]() 23 մարտի 2021 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 185,020-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 801-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 26 դեպք է գրանցվել, 24-ը՝ կորոնավիրուսից, և 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3384 դեպք կա, այլ պատճառով՝ 862։ Ապաքինվել է ևս 451 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 169,172 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 11,602-ի: Մարտի 22-ին 3721 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 812,076 թեստավորում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |