Չօգտագործված արձակուրդի դիմաց զինվորներին փոխհատուցելու նախագիծը հավանություն չի ստացել![]() 23 մարտի 2021 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Չօգտագործված արձակուրդների համար զինծառայողներին արձակուրդային վճար տրամադրելու նախագիծը չի ընդգրկվել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստանը»։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին, թեև 2018-ին ՍԴ-ն հակասահմանադրական է որակել այն դրույթը, ըստ որի զինծառայողների չօգտագործված արձակուրդային վճարը տրամադրվում է միայն վերջին 2 տարվա համար։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը նշել է, որ ՍԴ-ն պարտադրել էր, որ զինծառայողները բոլոր չօգտագործված արձակուրդների համար վճար ստանան։ «Նախաձեռնություն բերեցինք, որպեսզի դրույթը փոխվի, որպեսզի այդ իրավունքից կարողանան օգտվել նաև զինծառայողները: Բայց գլխադասային հանձնաժողովը մերժեց մեր նախաձեռնությունը, թեև ընդունում էր, որ կարգավորումը հակասահմանդրական է: Սա անհետաձգելի որոշում է», - ասել է Սիմոնյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել փոփոխությանը, սակայն որոշումը չի ընդգրկվել օրակարգ: Խոսքը ծառայությունից արձակվող զինծառայողների մասին է, որոնց և զինվորական ծառայության ընթացքում ունեցել են չօգտագործված արձակուրդ։ Առաջարկվում էր այդպիսի զինծառայողներին տալ փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց, ոչ թե միայն վերջին 2 տարվա։ Բոլոր հանրային ծառայողները, բացի զինծառայողներից,ունեն այդ հնարավորությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |