ՍԴ-ն քննում է Քոչարյանի դիմումը![]() 23 մարտի 2021 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի դատարանի դիմումների հիման վրա ՔՕ 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածում դրույթ կա սահմանդրական կարգը տապալելու մասին։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարել է, որ դատարանը գործը քննում է գրավոր ընթացակարգով, նիստին մասնակցում է ՍԴ 8 դատավոր, տեղեկացնում է Aysor.am-ը։ Դիլանյանը հայտնել է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցում գործին, որովհետև նրա վերաբերյալ գործով մասնակցության անհնարինության որոշում է կայացվել։ ՔՕ 300.1 հոդվածով է մեղադրանք առաջադրված Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրվին, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |