ԱԺ-ն կքննարկի ռազմական դրության վերացումը․ Միրզոյանի հորդորը՝ կողմ քվեարկել

ԱԺ-ն կքննարկի ռազմական դրության վերացումը․ Միրզոյանի հորդորը՝ կողմ քվեարկել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը մարտի 24-ին կքննարկի ռազմական դրությունը վերացնելու հարցը` նման նախաձեռնությամբ հանդես է եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանն առաջարկել է ընդառաջել ընդդիմության նախաձեռնությանը և կողմ քվեարկել:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ ռազմական դրությունն իրեն ամբողջությամբ սպառել է և պահպանվում է միայն մեկ նպատակով՝ որ «ԱԺ-ում անվստահության գործընթաց չսկսվի»։

Միրզոյանն իր հերթին անհիմն է համարել քաղաքական դրդապատճառների առկայության մասին պնդումները։

«Լավագույն լուծումը կլիներ, եթե կառավարությունը նախաձեռներ ռազմական դրությունը հանելը: Ակնհայտ է, որ հայտարարված են ընտրություններ և մոտ ապագայում, այսպես թե այնպես, կառավարությունը կամ կառավարող մեծամասնությունը պետք է նախաձեռներ այս գործընթացը և ռազմական դրությունը հանվեր», - ասել է Միրզոյանը:

ՀՀ-ում մինչ օրս գործող ռազմական դրությունը հայտարարվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին՝ հաշվի առնելով Արցախի դեմ սկսված ռազմական գործողությունները:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---