Թևոսյանին ԱԺ-ում փոխարինել է Էմմա Պալյանը![]() 23 մարտի 2021 - 14:36 AMT PanARMENIAN.Net - ԱԺ իմքայլական պատգամավոր Վահագն Թևոսյանին, որը վայր է դրել մանդատը, փոխարինել է Էմմա Պալյանը։ Նիստում այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ ԿԸՀ-ն ներկայացրել է Թևոսյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու վերաբերյալ արձանագրությունը: «Իմ քայլը» խմբակցության նոր անդամ Էմմա Պալյանը ստանձնել է պատգամավորի պարտականությունները՝ երդվելով ԱԺ ամբիոնից։ Վահագն Թևոսյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ և վայր դրել մանդատը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |