Սիմոնյանի նախագծում վիրավորանքի և զրպարտության համար վարչական տույժերի շեմերն իջեցվել են![]() 23 մարտի 2021 - 16:31 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ-ում երկրորդ ընթերցման է ներկայացվել փոփոխություններով։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գործընկերների հետ քննարկումներից հետո վիրավորանքի և զրպարտության համար վարչական տույժերի շեմերն իջեցվել են: «Համաձայնել եմ ավելի նվազ թվերի՝ վիրավորանքի համար սահմանվում է 3000-ապատիկ և զրպարտության համար՝ 6000-ապատիկ տարբերակով», - ասել է նա։ Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով համացանցում վիրավորանքի և զրպարտության դեմ պայքարին, առաջարկել է 5 մլն դրամ գանձել վիրավորանքի համար և 10 մլն դրամ վարչական տույժ սահմանել զրպարտության համար։ Գործող օրենսդրությամբ վիրավորանքի համար նախատեսված է 1 մլն դրամ վարչական տույժ, իսկ զրպարտության՝ 2 մլն դրամ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |