Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մտել է դատաքննության փուլ![]() 23 մարտի 2021 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշում է կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ենթակաների գործով անցնել դատաքննության փուլին։ Այս որոշման հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բոյկոտեցին դատական նիստը և հեռացան նիստերի դահլիճից, տեղեկացնում է Factor.am-ը։ Կներկայանան հաջորդ նիստին, թե՝ ոչ, հայտնի չէ։ Հաջորդ նիստը նշանակվել է մարտի 30-ին, որտեղ դատարանը կքննի պաշտպանների գործողությունները։ Դատավորը նշել է, որ Քոչարյանի պաշտպաններն առանց իր թույլտվության լքեցին դատական նիստերի դահլիճը։ Գործը մեկ տարուց ավելի է դատարանում էր, սակայն դատաքննության փուլին հասնել այդպես էլ չէր հաջողվում, ընթանում էին նախնական դատական նիստեր։ Ռոբերտ Քոչարյանի և նրա ենթակաների գործով նրան մեղադրանք է առաջադրվել Մարտի 1 -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |