ՀՀ նախագահն ու վարչապետը կարևորել են ընտրությունների ազատ և արդար կազմակերպումը![]() 23 մարտի 2021 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Կարևորվել է ընտրությունների ազատ և արդար կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում՝ Սահմանադրության և օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով: Նախագահը և վարչապետն անդրադարձել են ներքաղաքական մթնոլորտի բարելավմանը միտված քայլերին: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ իմքայլականները հակված են ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների գնալուն։ Հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են սպասվում։ Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ՀՀ-ում քաղուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաժարականը։ Ավելի վաղ «Իմ քայլից» հայտարարել էին, թե չկա ընտրությունների անցկացման հանրային պահանջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |