Արտամետում հիմնվել է ծիրանի ամենամեծ ինտենսիվ այգին![]() 23 մարտի 2021 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Արտամետ համայնքում հիմնվել է Հայաստանի ծիրանի ամենամեծինտենսիվայգին՝ 5 տարի առաջ որոշեցին, նախագծեցին այգին և իրագործեցին հայկական ծիրանե երազանքը։ Երեք-չորս տարում քարքարոտ տարածքն ինտենսիվ գյուղատնտեսության համար դարձավ պիտանի և պտղաբեր։ Մեկ ժամում տնկվում է 1500-2000 ծիրանենի՝ 150-200-ի փոխարեն։ Երեք տարի անց 40 հեկտար տարածքից կստացվի 1000 տոննա, իսկ 5-րդ տարուց՝ 2000 տոննա հայկական շալախ տեսակի ծիրան։ «Կիսաանապատային, կիսաքարային վիճակ է եղել։ Անհնարին ոչինչ չկա. քարից կարելի է ջուր քամել, եթե լինի կամք ու ոգեշնչում։ Ինտենսիվ գյուղատնտեսությունը Հայաստանում մեծ հեռանկար ունի։ Այս եղանակով մեծացվում է բերքատվությունը, վերահսկելի են դառնում ռիսկերը, ծախսերն ու եկամտաբերությունը։ Նախագիծը ֆինանսավորում է Ակբա բանկը։ Աշխատում ենք Ակբայի գործընկերների հետ, որ ֆինանսական մոդելավորումն ավելի նախագծային դառնա։ ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորմամբ էլ ձեռք ենք բերել տեխնիկա։ Անընդհատական համագործակցությունը խորանալու է ու պրոյեկտները շատանալու են»,- նշել է ինտենսիվ այգու համասեփականատեր Կարեն Բաղդասարյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |