Ստեփանակերտում կառուցվող շենքում կապրեն Շուշիից և Հադրութից տեղահանվածները

Ստեփանակերտում կառուցվող շենքում կապրեն Շուշիից  և  Հադրութից տեղահանվածները

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանները կտրամադրվեն Շուշի և Հադրութ քաղաքներից տեղահանված, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

Շինարարական աշխատանաքներն ակտիվ ընթացքի մեջ են, տեղեկացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։

Շենքը կառուցվում է Թումանյան փողոցի կաթի կոմբինատի տարածքում։ Շենքի 108 բնակարանից 90-ը կլինի 2 սենյականոց, իսկ 18-ը՝ 3 սենյականոց:

Ներկա դրությամբ ընթանում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։ Զուգահեռ ընթանում են ջեռուցման, ջրամատակարարման, էլեկտրամոնտաժման աշխատանքները։

Շինարարությունն իրականացնում է «Քարավան » ՍՊԸ–ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---