Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Գյումրիում Զբաղվածության գործակալության տնօրենը![]() 23 մարտի 2021 - 18:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրու կենտրոնի տնօրենը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով, տեղեկացնու է ԱԱԾ մամուլի ծառայությունը։ Բացահայտվել են կենտրոնի տնօրենի և նրան ենթակա աշխատակիցների կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու դեպքեր: Քրգործի նախաքննությամբ պարզվել է, որ կենտրոնի տնօրեն Ա.Ա-ն, նախնական համաձայնության գալով իր ենթակայությամբ աշխատող պաշտոնատար անձի հետ, «Զբաղվածության պետական գործակալության» շահառուների օգտին նրանց աջակցության տարբեր ծրագրերում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար, 2021-ի փետրվար-մարտ ամիսներին Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի իր աշխատասենյակում, մի շարք քաղաքացիներից, անձամբ կամ աշխատակիցների միջոցով, քողարկված եղանակով պահանջել և ստացել է զգալի չափով կաշառք։ Այնուհետև դրանցից որպես «մասնաբաժին» գումար է առանձնացրել և փոխանցել իր ենթականերին: Հերթական անգամ՝ 2021-ի մարտի 19-ին, ծրագրի շահառու հանդիսացած Ա.Մ-ի կողմից անասնապահությամբ զբաղվելու համար աջակցություն տրամադրած գումարը ստանալուց և որպես կաշառք առանձնացված 50,000 դրամը Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալին տալուց անմիջապես հետո՝ վերջինները և կենտրոնի մյուս աշխատակիցները բռնվել ու բերման են ենթարկվել ԱԱԾ Շիրակի մարզային վարչություն: Քննիչների կողմից ձերբակալվել է 9 անձ, որոնցից 8-ը՝ կին, այդ թվում՝ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը, տեղակալը, ինչպես նաև նրանց ենթակայությամբ գտնվող 6 մասնագետ: Բոլորը տվել են խոստովանական ցուցմունքներ և աջակցել նախաքննական մարմնին կոռուպցիոն մեխանիզմի ամբողջական բացահայտման համար: Բացահայտվել է նաև կաշառք տված քաղաքացիների ինքնությունը, որոնցից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ կաշառքի գումարներ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |