Արցախում ինքնասպանության դեպքերն ու փորձերն աճել են![]() 23 մարտի 2021 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Արցախի դատախազության կողմից վերջին 5 տարում արձանագրված ինքնասպանության և ինքնասպանության փորձի դեպքերի վերաբերյալ ուսումնասիրության վերլուծությունը ցույց է տվել, որ 2020-ի երկրորդ և վերջին եռամսյակներում նկատվում է նման դեպքերի թվի աճ: Նշվում է, որ հատկապես մտահոգիչ ակտիվություն է նկատվում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց շրջանում, տեղեկացնում է Արցախի գլխավոր դատախազությունը։ «Ընթացիկ ամիսն արդեն աչքի է ընկել նման դեպքերի թվի աճով, ինչը մտահոգիչ է: Արցախյան վերջին պատերազմն իր հետ բերել է բազմաթիվ արհավիրքներ, որոնք մարդկային կյանքեր խեղելուց և խլելուց զատ նաև լրջագույն ազդեցություն են ունեցել մարդկանց հոգեկան առողջության վրա, հասարակությունը և անհատը դարձել են առավել հուզական, դյուրագրգիռ, զգայուն: Այդպիսի զգացմունքները հաճախ զուգակցվում են այս կամ այն հարցի, խնդրի կապակցությամբ որոշումների ընդունման հրատապությամբ` հղի լինելով անդառնալի հետևանքներով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ այս առումով բավականին կարևոր նշանակություն ունի հետպատերազմյան հասարակության հետ հոգեբանների խմբի աշխատանքը, որը նախաձեռնվել էր Արցախի առողջապահության նախարարության և արտասահմանյան մի խումբ հոգեբան-կամավորականների կողմից, սակայն պարբերաբար արձանագրվող դեպքերն ու իրադարձությունները վկայում են դրանց ծավալների ընդլայնման, շահառուների առաջնահերթությունը որոշելու մոտեցումների վերանայման, անհատական աշխատանքների կազմակերպման անհրաժեշտության մասին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |