Վենետիկի հանջնաժողովը կուսումասիրի ՀՀ ՄԻՊ-ի ֆինանսավորման երաշխիքը վերացնող օրինագիծը

Վենետիկի հանջնաժողովը կուսումասիրի ՀՀ ՄԻՊ-ի ֆինանսավորման երաշխիքը վերացնող օրինագիծը

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) 2021 թվականի մարտի 19-20-ի նստաշրջանում որոշել է ուսումնասիրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքներին վերաբերող օրենսդրական նախագիծը։

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այս հարցը քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի նիստում և վերջինս հրապարակել է դրան հետևելու որոշում։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հաստատել և Ազգային ժողով է ուղարկել նախագիծ, որով նախատեսվում է կրճատել ՄԻՊ ֆինանսավորումը։

«Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ նշված նորմի վերացումը կհանգեցնի Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ անկախության վերացման։ Ավելին, առաջարկվող փոփոխությունը պարունակում է իրական ռիսկ առ այն, որ դա կհանգեցնի միջազգային «A» կարգավիճակից զրկելուն: Սա իր հերթին մեխանիկորեն կզրկի Պաշտպանին, օրինակ, ՄԱԿ-ի կառույցներում ելույթներ ունենալու, միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում ընտրելու և ընտրվելու հնարավորությունից»,- նշել են ՄԻՊ գրասենյակից։

Ավելի վաղ Մարդու իրավունքների հաստատությունների եվրոպական ցանցի՝ ENNHRI-ի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը Եվրոպայում լավագույն փորձ է և կոչ է արել այն պահպանել։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---