Հոնկոնգն ու Մակաոն կասեցրել են BioNTech-ի պատվաստանյութի կիրառումը![]() 24 մարտի 2021 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Հոնկոնգն ու Մակաոն կասեցրել են կորոնավիրուսի դեմ BioNTech ընկերության Գերմանիայից գնված պատվաստանյութի կիրառումը փաթեթավորման թերությունների պատճառով։ Հոնկոնգի պատվաստման բոլոր 29 հանրային կենտրոնը կասեցրել է դրանով պատվաստումները, գրում է ՏԱՍՍ-ը։ Չինաստանի այդ հատուկ վարչական շրջանի իշխանությունները հաստատել են կասեցման փաստը՝ նշելով, որ դա արվել է «զգուշավորությունից ելնելով մինչև նոր ծանուցումը»։ Նշվել է, որ հարկավոր է հետաքննություն անցկացնել՝ համոզվելու համար, որ դեղամիջոցի վնասված փաթեթավորմամբ խմբաքանակն անվնաս է։ Նույն պատճառով BioNTech-ի պատվաստանյութի կիրառումը կասեցվել է մոտակա Մակաոյում։ Չինտասնաի վերոնշյալ երկու վարչական շրջանում BioNTech-ի պատվաստանյութի (Comirnaty ապրանքանիշով) դիստրիբյուտորը Շանհայում գործող Fosun Pharma ընկերությունն է։ Այն արդեն համատեղ հետաքննություն է սկսել գերմանական արտադրողի հետ։ Արդյունքների մասին ավելի ուշ կհայտարարվի։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |