ԱԱԾ-ն առաջարկում է արդիականացնել «Պետական ու ծառայողական գաղտնիքի» մասին օրենքը![]() 24 մարտի 2021 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունն «Իրավական ակտերի նախագծերի» հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում են արդիակացնել այն: ԱԱԾ-ից հիմնավորել են, որ գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը բովանդակային և օրենսդրական տեսանկյունից ամբողջական բարեփոխման և կատարելագործման կարիք ունի։ Բացի այդ, վարչապետի 2020 թվականի որոշմամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման և հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից էլ մշակվել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագծը: Մասնավորապես, նախագծով սահմանվում է գաղտնիության երեք աստիճան՝ «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի», «Գաղտնի»: Օրենքում առաջարկվում է թարմացնել նաև պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունները՝ ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսության, գիտության, տեխնիկայի բնագավառներում։ Գաղտնիության «Հատուկ կարևորության» աստիճանին համապատասխանում են այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է զգալի ազդել պաշտպանության, տնտեսության, ազգային անվտանգության, իրավակարգի պահպանության բնագավառներում Հայաստանի շահերին կամ ծանր հետևանքներ առաջացնել ՀՀ միջազգային պայմանագրերին մասնակցող պետությունների և կազմակերպությունների համար: «Հույժ գաղտնի» են այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել պաշտպանության, ազգային անվտանգության, իրավակարգի պահպանության, պետության քաղաքական ու տնտեսական շահերին: Գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության» և «Հույժ գաղտնի», իսկ ծառայողական տեղեկակիրներին` «Գաղտնի» դրոշմագրերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |