Տիրան Խաչատրյանը հայց է ներկայացրել ՊՆ ղեկավարի և ԶՈւ ԳՇ դեմ

Տիրան Խաչատրյանը հայց է ներկայացրել ՊՆ ղեկավարի և ԶՈւ ԳՇ դեմ

PanARMENIAN.Net - ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Գլխավոր շտաբի։

Նա պահանջում է 26.02.2021թ. և 15.03.2021թ. ընդունված համար 350-Ա և համար 2-Ա հրամաններն անվավեր ճանաչել, բարենպաստ վարչական ակտ ընդունել և պարտավորեցնել իրեն վերականգնել ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում, գրում է Aysor.am-ը։

Հայցը մակագրվել է դատավոր Դանիել Դանիելյանին։

Ավելի վաղ Խաչատրյանը Վարչական դատարան էր դիմել իրեն պաշտոնից ազատելու մասին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրն անվավեր ճանաչելու հայցով։

Խաչատրյանն ազատվել է պաշտոնից նախագահի՝ փետրվարի 24-ի հրամանագրով։ Նախագահը ստորագրել է հրամանագիրը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։

Ավելի վաղ «Իսկանդեր» հրթիռային հարձակվողական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարարության առնչությամբ Yerevan.Today-ը դիմել էր Խաչատրյանին։ Ըստ հրապարակման՝ նա երկար ծիծաղել էր, հետո նոր պատասխանել հարցին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---