Պատգամավոր․ Վենետիկի հանձնաժողովը հրատապ ընթացակարգով կքննարկի ԸՕ-ի հարցը![]() 24 մարտի 2021 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի հանձնաժողովը վերջին լիագումար նիստում որոշվել է հրատապ ընթացակարգով քննարկել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հարցը և ներկայացնել եզրակացություն մինչև ապրիլի 20-ը, հայտարարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Նրա խոսքով՝ հանձնաժողովը նախնական կարծիք չի հայտնել, փոխանցում է Aysor.am-ը: «ԸՕ հետ կապված շատ հարցեր պարզ կդառնան հանձնաժողովի կարծիքը ստանալուց հետո: Բայց դրան զուգահեռ պետք է հաշվի առնել, որ եթե նույնիսկ ռեյտինգային համակարգը դուրս է գալիս օրենսգրքից, ընտրակարգ չի փոփոխվում», - ասել է Վարդանյանը: Նա նաև հիշեցրել է, թե ընտրությունները միշտ անցնում են գործող Ընտրական օրենսգրքով։ «Եթե այդ ժամանակ ուժի մեջ մտած լինի որևէ փոփոխությամբ ԸՕ, ապա այդ օրենսգրքով էլ գնալու ենք ընտրության», - ասել է պատգամավորը: Հայաստանում 2021-ի հունիսի 20-ին անցկացվելու են Խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |