Քաղաքացիական հասարակությունը կարող է շատ կարեւոր դեր խաղալ համակարտությունների կարգավորման գործում 9 մարտի 2009 - 16:49 AMT PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարություններում ընդգծում են, որ հակամարտող կողմերի` Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական առաջնորդները պետք է հասարակություններին պատրաստեն խաղաղության: Նրանք նույնպես միշտ ընդգծել են վստահության ամրապնդման նախաձեռնություններում հանրության ակտիվ մասնակցության կարեւորությունը: Հիանալի է, որ համանախագահներն իրենք են կոնկրետ քայլեր ձեռնարկել քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության համար: Դա մի քայլ է, որը պետք է ողջունել եւ գնահատել,»- PanARMENIAN.Net ին հայտնել է Եվրասիայի գծով International Alert ծրագրերի տնօրեն Դեսիսլավա Ռուսանովան: Նրա խոսքով, այլ հակամարտություններում հաջողված խաղաղ գործընթացների փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական հասարակությունը կարող է շատ կարեւոր դեր խաղալ խաղաղության ստեղծման գործընթացներում:«Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ համարձակ քայլեր ձեռնարկելու հիմնական ջանքերը քաղաքական առաջնորդների եւ ՀԿ ուսերին են: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող են միայն ապահովել այդ գործընթացը: Ես հուսով եմ, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միջնորդների հանդիպումները կվերածվեն կառուցողական փոխգործակցության: Ես նաեւ տարածաշրջանի քաղաքական առաջնորդներին մաղթում եմ ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել ՀԿ հետ համագործակցության համար»»- ընդգծել է Ռուսանովան: Փետրվարի 27- մարտի 2 տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստեփանակերտում հանդիպեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |