Վիվառոն որևէ առնչություն չունի Նորքի տուն-ինտերնատի հետ![]() 24 մարտի 2021 - 16:37 AMT PanARMENIAN.Net - ԶԼՄ-ներում տարածվող լուրը, թե Նորքի տուն-ինտերնատի միավորման արդյունքում, տարածքն օտարվելու է Վիվառո ընկերությանը՝ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ «Վիվառո ընկերությունը, ինչպես նաև դրա հիմնադիրները որևէ առնչություն չունեն այս հարցի հետ և խնդրում են չտարածել իսկությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որը կարող է խաթարել ընկերություան բարի համբավը»,-ասվում է ընկերության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։ Մարտի 22-ին Երևանի համար 1 տուն-ինտերնատում բողոքի ակցիա են իրականացրել այնտեղ բնակվող տարեցները։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ պատճառն այն է, որ կառավարությունը ներքին շրջանառության մեջ է դրել տուն-ինտերնատների միավորման մի նախագիծ, որով Երևանի համար 1 տուն-ինտերնատը և Նորքի տուն-ինտերնատը միավորվում են։ Ավելի ուշ Սոցապ նախարարությունը հերքել էր միավորման մասին լուրերը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |