ՊՆ ղեկավար․ Գործ ունենք թուրքական բանակի հետ![]() 24 մարտի 2021 - 17:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության փոփոխման հետևանքով գործ ունենք թուրքական բանակի հետ և հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեցնել այդ սպառնալիքին։ «Իրադրությունը փոխվել է, գործ ունենք թուրք-ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է: Դե ֆակտո գործ ունենք թուրքական բանակի հետ։ Որպեսզի կանխենք այդ սպառնալիքը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեցնենք այդ սպառնալիքին»,- ասել է նա։ Նախարարը հավելել է, որ բանակի բարեփոխումները ևս ուղղված են դրան։ Մարտի 23-ին Հարությունյանը և ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույցում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։ Մարտի 23-ին Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Հեռախոսազրույցում հատուկ անդրադարձել են Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին։ Քննարկվել են նաև հայկական զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները։2021թ․ ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները հեռախսազրույցներ են ունեցել նաև հունվարի 21-ին, փետրվարի 1-ին, 25-ին և 27-ին, ինչպես նաև մարտի 10-ին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |