Հայաստանի բյուջեի սահմանափակման մասին դեռեւս խոսք լինել չի կարող 9 մարտի 2009 - 17:17 AMT PanARMENIAN.Net - «Մենք տեղավորվում ենք բյուջեի շրջանակներում, եւ դեռեւս չի կարելի խոսել բյուջեի սահմանափակման մասին»,- հայտնել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր, Հանրապետական կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով, այն, ինչ այսօր կատարվում է, առեւտրի լիբերալացումն է, ինչն էլ կհանգեցնի արժեթղթերի շուկայի ձեւավորմանը:Ինչպես նշել է ՀՀ Ազգային ժողովում կուսակցական մեծամասնություն կազմող ՀՀԿ ղեկավարը, «հնարավոր է բյուջեի կրճատում, բայց ես դրանում ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում, քանի որ կարելի է պարզապես կրճատել որոշ ծախսեր»: Սահակյանը գտնում է, որ «բյուջեն չպետք է ենթարկվի քաղաքական սադրանքներին»: Չնայած, որ ֆինանսական ճգնաժամի արդյունքում աշխարհի շատ երկրներում բացասական տնտեսական աճ է լինելու, Գալուստ Սահակյանի խոսքով, Հայաստանը զրոյական ցուցանիշ չի ունենա. «Իսկ եթե ունենա, ապա դա ցավալի կլինի հանրապետության համար»: Ըստ Գ.Սահակյանի, տարվա վերջին Հայաստանը տնտեսական աճ կունենա: Ինչ վերաբերում է ֆինանսական ճգնաժամին, ապա, ինչպես ավելացրել է խորհրդարանականը, աշնանը այն կմեղմանա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |