Նախարար․ Հաշմանդամության 3 խմբի փոխարեն կսահմանվի ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան![]() 24 մարտի 2021 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը քննարկել է Կառավարության ներկայացրած օրենքի նախագծերի փաթեթը, որով հաշմանդամության 3 խմբի փոխարեն նախատեսվում է սահմանել ֆունկցիոնալության սահմանափակման թեթև, միջին, ծանր, խորն աստիճաններ: Այն ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: «Նախագծերի փաթեթով հաշմանդամություն ունեցող անձ է համարվելու այն անձը, ով ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների և միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում: Գործող օրենքով հաշմանդամություն ունեցող անձի սահմանումը պայմանավորված է անձի առողջական կարգավիճակից ելնելով»,-ասել է նախարարը: Նախագծում նաև սահմանված են հաշմանդամության հիմքով խտրականության արգելքին վերաբերող դրույթներ։ Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքի նախագծով նախատեսվում է բժշկասոցիալական փորձաքննության համակարգից անցում կատարել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի: Օրենքի նախագիծը հնարավորություն է տալու նաև թիրախային կերպով գնահատել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները՝ ըստ դրա տրամադերլով պետական աջակցություն։ «Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող անձ կամ չի ճանաչվում, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր և խորը՝ ներկայիս սահմանմամբ հաշմանդամության առաջին, երկրորդ, երրորդ խմբերի փոխարեն: Գնահատումը կիրականացվի այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով»,-ասել է Առաքելյանը: Այժմ ՀՀ-ում հաշմանդամության 3 խումբ է սահմանված՝ առաջին, երկրորդ և երրորդ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |