Ադրբեջանցի գործարարը գնել է տարածաշրջանն ինտերնետով ապահովող վրացական ընկերությունը25 մարտի 2021 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը դարձել է տարածաշրջանի մեծ մասն ինտերնետով ապահովող վրացական Caucasus Online պրովայդերի 100 տոկոսի սեփականատերը։ Ինտերնետ կապի մայրուղային Caucasus Online մալուխի սեփականատեր Խվիչա Մակացարիան վաճառել է բաժնետոմսերի հսկիչ փաթեթը (51%) Nexol Holding ադրբեջանական ընկերությանը։ Բաժնետոմսերի 49%-ն ադրբեջանցիները գնել էին դեռևս 2019-ին, գրում է «Ֆորմուլա բիզնեսա»-ն։ Ոչ առաջին, ոչ այս անգամ գործարքը համաձայնեցված չէր Կոմունիկացիաների ազգային հանձնաժողովի հետ, ուստի կանոնակարգող մարմինը մի քանի անգամ խնդրել է ելքային կետին վերադարձնել ընկերության բաժնետոմսերը։ Caucasus Online-ը 2008-ից ի վեր Tyco Electronics-ի կառուցած 1200 կմ երկարությամբ ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխի միակ սեփականատերն էր, որի օգնությամբ ապահովվում է ինտերնետի տարանցումը Եվրոպայից Հարավային Կովկաս և Կասպից ծովի տարածաշրջան։ Մալուխն անցնում է Սև ծովի հատակով, ինչը թույլ է տալիս բարձրորակ ինտերնետն անմիջապես Եվրոպայից Ասիա հասցնել։ Տարբեր գնահատականներով, ՀՀ-ն Վրաստանից է ստանում իր ինտերնետի թրաֆիկի մոտ 80%-ը։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը |