Քերոբյան․ Հաշվի առնելով, որ 2020-ի փետրվարը 1 օր ավելի ուներ՝ ՀՀ տնտեսությունը համարյա վերականգնվել է![]() 25 մարտի 2021 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5.3%, որը հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։ «Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավելի՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ Քերոբյանը հայտաարել էր, որ ինքը եկել է երկարաժամկետ պլանով ու խոստացել երկնիշ տնտեսական աճ 2021-ին։ Քերոբյանն էկոնոմիկայի նախարար է նշանակվել նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |