ՀՀ ՅՈւՆԵՍԿՕ-ի հանձնաժողով․ Բաքուն հայկական հուշարձանները ոչնչացնում է ԻՊ-ին բնորոշ ձևով![]() 25 մարտի 2021 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը խստիվ դատապարտել է Ադրբեջանի հսկողության տակ անցած Մեխակավանի (Ջաբրայիլ) հայկական Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը, որի անհետացման մասին հայտնել է BBC-ն։ Հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում «Իսլամական պետությանը» բնորոշ ձևով: «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային հանցագործության հերթական դեպքը։ Ինչպես պարզել է BBC-ն, հայկական եկեղեցին անհետացել է ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո։ Այն հիմնահատակ ավերվել է»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ Նշվում է, որ այդ նույն եկեղեցին վանդալիզմի էր ենթարկվել ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում: BBC-ի տեսանյութում նշվում է, որ ադրբեջանցիներն ամբողջությամբ ավերել են եկեղեցին և հիմա դրա տեղում ոչինչ չկա։ Ասվում է նաև, որ եկեղեցին չէր տուժել մարտական գործողությունների ընթացքում և ավերված չէր այն պահին, երբ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |