ՀՀ ԱԳՆ ղեկավարը Փարիզում կհանդիպի իր ֆրանսիացի գործընկեր Բեռնար Քուշների հետ 9 մարտի 2009 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում: Այցի ընթացքում նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշների, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահի գլխավոր դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեվիտի հետ: Մարտի 12-ին ՀՀ ԱԳ նախարարը եւ Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն Փարիզի կենտրոնում կբացեն Երեւանի պուրակը:Փարիզ այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Ֆրանսիայի Միջազգային դիվանագիտական ակադեմիայում: Նախատեսված է նախարար Նալբանդյանի ելույթը Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ինչպես նաեւ հանդիպումներ Սենատի եւ Ազգային ժողովի Հայաստանի հետ բարեկամական խմբերի անդամների հետ: Մարտի 12-ին նախարար Նալբանդյանը կայցելի Ֆրանստելեկոմ ընկերության կենտրոնակայան, ուր Ֆրանստելեկոմի նախագահ Դիդիե Լոմբարի ընկերակցությամբ պաշտոնական մեկնարկը կտրվի Orange-ի հեռուստատեսային ցանցում Հայաստանի Հանրային հեռուստատեսության ծրագրերի հեռարձակման, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |