Հովհաննես Գոհարյանը խաղադաշտ է դուրս եկել «Բատե»-ի կազմում 9 մարտի 2009 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվող եւ մոսկովյան «Լոկոմոտիվի» փոխարինող թիմի անդամ Հովհաննես Գոհարյանը դիտարկման է գտնվում բելառուսական «Բատե»-ում: Գոհարյանն արդեն հասցրել է Բելառուսի կազմում դաշտ դուրս գալ Մոսկովյան «Սպարտակ»-ի դեմ խաղում: Հանդիպումն անցկացվում էր թուրքական Բելեքեում, որտեղ բելառուսական թիմը ուսումնա-մարզական հավաք է անցկացնում: «Բատե»-ն Սպարտակին պարտվեց 3-0 հաշվով: Գոհարյանը մասնակցեց այդ հանդիպման 60 րոպեին: Այդ մասին ասվում է «Բատե» ՖԱ պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ: Ռուսաստանի առաջնության անցյալ խաղաշրջանում 20-ամյա հարձակվողը մոսկովյան «Լոկոմոտիվի» փոխարինողների կազմում դարձավ լավագույն հարձակվողը` 24 հանդիպումներում դարպասն ուղարկելով 22 գնդակ:Նշենք, որ Գոհարյանն անցյալ ամիս ցանկություն էր հայտնում այս տարին անցկացնելու մեկ այլ ակումբում, որպեսզի խաղի փորձ ձեռք բերի: Միեւնույն ժամանակ ռուսական ԶԼՄ-ում տեղեկատվություն էր շրջում այն մասին, որ Գոհարյանը հրավեր է ստացել «Բատե» ՖԱ կողմից: Բայց «Բատե»-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Դեմենցեւիչը հերքեց այդ տեղեկատվությունը` ավելացնելով, որ իրենք Գոհարյանի թեկնածությունը դիտարկում էին ռուս գործակալ Արսեն Մինասովի առաջարկով, բայց հրաժարվել են այդ առաջարկից: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |