ՀՀ և ՌԴ միջև չվերթերն ապրիլի 1-ից կավելանան

ՀՀ և ՌԴ միջև չվերթերն ապրիլի 1-ից կավելանան

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ից Ռուսաստանն ավելացնում է դեպի Հայաստան չվերթերի քանակը։ Համապատասխան որոշումը կայացվել է ՌԴ օպերշտաբի նիստի արդյունքում։

Նշվում է, որ շաբաթվա կտրվածքով փոխադարձաբար մեկական չվերթ կավելանա ՌԴ միջազգային օդանավակայաններից, բացառությամբ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի, գրում է Interfax-ը։

Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով «համաճարակային իրավիճակն առանձին երկրներում և վարչապետ Միխայիլ Միշուստինի համաձայնությամբ»։

Փետրվարի 1-ից ՌԴ-ն բացել է սահմանը ՀՀ քաղաքացիների համար, որոնք կարող են մուտք գործել ՌԴ տարածք օդանավակայաններով՝ կորոնավիրուսի բասացական թեստի առկայությամբ, որը գրանցված պետք է լինի «Ճամփորդում եմ առանց Covid-19-ի» հավելվածում։

Կանոնավոր ավիահաղորդակցությունը ՀՀ և ՌԴ միջև վերսկսվել է փետրվարի 15-ից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---