Մարզպետ․ 2021-ին Տավուշում մոտ $83 մլն-ի ներդրում կարվի26 մարտի 2021 - 14:00 AMT PanARMENIAN.Net - 2021-ին Տավուշի մարզում մոտ 44 մլրդ դրամի (մոտ $83 մլն) ներդրում կիրականացվի, հայտարարել է մարզպետ Հայկ Չոբանյանը։ Նա նշել է, որ այդ գումարից մոտ 7 մլրդ դրամի ներդրումները մասնավոր կլինեն, գրում է Sputnik Արմենիան։ «2021թ․ համար կանխատեսում ենք մոտ 44 մլրդ դրամի ընդհանուր ծավալով ներդրումներ։ Հիմնական ուղղությունները կլինեն գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, ավելի պակաս՝ արդյունաբերությունը»,- ասել է մարզպետը։ Նրա խոսքով՝ 2021-ին արդեն վերսկսվել են անցյալ տարի կիսավարտ մնացած համայնքային ու պետական բազմաթիվ ծրագրեր: Մարզպետը հայտնել է, որ այս տարի նախատեսված տնտեսական ծրագրերը 32 տոկոսով գերազանցում են 2020-ի ծավալը: Ըստ մարզպետի՝ 2021-ին կիրականացվեն աննախադեպ ծրագրեր՝ ոռոգման համակարգերի վերականգնման առումով։ «Դրանք վերաբերում են նաև ջրամբարների ջրերի օգտագործմանը, որոնք, գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին, ամենացածրադիր գոտում, և մենք այդ ջրերը գրեթե չէինք օգտագործում»,- ասել է Չոբանյանը՝ հավելելով, որ 2021-ին պետություն-մասնավոր համագործակցության ծրագրերով նախատեսվում է ստեղծել նոր ոռոգման համակարգեր: «5000 հեկտարը ոռոգելի դարձնելն իր հետևից բերելու է 5000 հա-ի ներդրումային ծրագիր, որի ընդհանուր գնահատականն առնվազն պիտի կազմի 10 մլրդ դրամ, որովհետև ժամանակակից տեխնոլոգիաներով այգեգործությունն այդ չափանիշներն ունի»,- ասել է մարզպետը: Չոբանյանը նշել է նաև, որ կան ներդրողներ, ովքեր ստեղծված իրավիճակում կասեցրել են իրենց ծրագրերը: Դրանք հիմնականում ՀՀ-ից դուրս բնակվող ներդրողներ են, ովքեր Տավուշում սահմանների վերանայման մասին տարածված լուրերի ազդեցության տակ, առայժմ չեն շտապում վերսկսել իրենց ներդրումային ծրագրերը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |