Դեսպան․ ՀՀ և ՌԴ ռազմական գործակցությունը բխում է անվտանգության ոլորտի կարիքներից![]() 26 մարտի 2021 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների միջև գործակցությունը շատ սերտ ու ինտենսիվ է և բխում է անվտանգության ոլորտում այն իրողություններից ու կարիքներից, որոնք այսօր կան։ Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա հավելել է, որ այդ գործակցությունը լիովին արտացոլում է այն ռազմավարական, դաշնակցային բնույթը, որը կապում է երկրները, տեղեկացնում է Aysor.am-ը։ Անդրադառնալով այն հարցին, թե ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի այց նախատեսվո՞ւմ է Հայաստան՝ դեսպանը պատասխանել է, որ հստակ տեղեկատվություն չունի այդ մասին։ Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույցում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |