Զոհրաբյան․ ԲՀԿ-ն ՌԴ-ի ռազմաքաղաքական դաշինքի նախագիծ կներկայացնի26 մարտի 2021 - 15:27 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շուտով կներկայացնի Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական դաշինքի մանրամասն նախագիծ, ասել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Մենք կարծում ենք` ժամանակն է, որ Ռուսաստանի հետ Հայաստանը կնքի նոր ռազմաքաղաքական դաշինք, և շատ շուտով մանրամասն նախագիծ կներկայացնենք»,- ասել է նա, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Պատգամավորն անդրադարձել է նաև Արցախի ԱԺ-ից կողմից ռուսերենը պաշտոնական լեզու ընդունելու որոշմանը՝ նշելով, որ այն տրամաբանական էր։ «Մենք պիտի հասկանանք ստեղծված իրավիճակի նրբությունը։ Ի վերջո հայերենը մնում է պետական լեզու։ Երկրորդ լեզուն դառնում է ռուսերենը։ Մենք պիտի հասկանանք, որ Արցախի 75% կորստից հետո, լինենք անկեղծ, այսօր Ռուսաստանը՝ որպես նաև Արցախի անվտանգության երաշխավոր, իր անչափ մեծ դերակատարումն ունի», - ասել է նա։ Մարտի 25-ին Արցախի ԱԺ-ն օրինագիծ է ընդունել,որի համաձայն` ռուսերենը երկորդ պաշտոնական լեզու է ԱՀ-ում: 44-օրյա պատերազմից հետո Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայվել։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |