Արդշինինվեստբանկն իրականացրեց պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը 9 մարտի 2009 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Արդշինինվեստբանկն իրականացրեց առաջին թողարկման պարտատոմսերի առաջին արժեկտրոնի վճարումը` յուրաքանչյուր պարտատոմսի դիմաց վճարվելով 250 ՀՀ դրամ: Այդ մասին ասվում է Բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:Արդշինինվեստբանկի պարտատոմսերի այս թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 1,5 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է 2008թ. դեկտեմբերի 5-ին: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտները վճարվելու են եռամսյակային պարբերականությամբ. երկրորդ վճարումը տեղի կունենա 2009թ. հունիսի 5-ին, երրորդ վճարումը` 2009թ. սեպտեմբերի 5-ին, իսկ չորրորդ վճարումը - պարտատոմսերի մարում տեղի կունենա 2009թ. դեկտեմբերի 5-ին: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը 10% է: Հաշվի առնելով առաջին թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման հաջող ընթացքը` Արդշինինվեստբանկի կողմից նախատեսվել է 2009 թվականի ընթացքում իրականացնել նա- պարտատոմսերի երկրորդ թողարկումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |