ԱՀԿ-ն կոչ է արել Covid-19-ի դեմ պատվաստանյութի 10 մլն դեղաչափ հատկացնել աղքատ երկրներին27 մարտի 2021 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել Covid-19-ի դեմ պատվաստանյութի 10 մլն դեղաչափ հատկացնել աղքատ երկրներին, որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա սկսել պատվաստման գործընթացը 2021-ի առաջին 100 օրյա ժամկետում։ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսն ասել է, որ պատվաստանյութերի առաքման ձգձգում եղավ, որոնք պետք է COVAX սխեմայով բաշխվեին աղքատ երկրներին, գրում է Zn.ua-ը։ Ըստ նրա՝ աշխարհում 36 երկիր կա, որոնք դեռ պատվաստանյութի ոչ մի դեղաչափ չի ստացել։ Այդ երկրներից 16-ն իր առաջին դեղաչափերը պետք է ստանան ժամկետի մնացած 15 օրում։ «100-օրյա ժամկետի ավարտին այդ աշխատանքի մեկնարկը լուծելի խնդիր է։ COVAX-ին անհապաղ 10 մլն դեղաչափ է պետք որպես շտապ ժամանակավոր միջոց, որպեսզի այդ 20 երկիրը կարողանա առաջիկա երկու շաբաթում սկսել իր բուժաշխատողների և տարեցների պատվաստման գործընթացը»,- ասել է Հեբրեյեսուսը։ «Խնդրում եմ այն երկրներին, որոնք ունեն պատվաստանյութի դեղաչափեր, որոնք ներառված են ԱՀԿ կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման համար, որքան հնարավոր է շատ դեղաչափ հատկացնել նպատակին հասնելու համար։ 10 մլն դեղաչափը շատ չէ, բավարար էլ չէ, բայց կարող է սկիզբը լինել»,- ասել է նա։ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի փոխանակման COVAX հարթակը երաշխավորում է, որ աշխարհի ամենաաղքատ 92 երկիր կկարողանա պատվաստանյութ ստանալ, որի ծախսերը կհոգան դոնորները։ ԵՄ-ն 400 մլն եվրո է հատկացրել հարթակին, որը պետք է մինչև 2021-ի ավարտը 2 մլրդ դեղաչափ պատվաստանյութ ապահովել։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |