IPAP հերթական փուլի իրագործումը գնահատելու համար Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Մարտի 9-13-ը Երեւանում է գտնվելու ՆԱՏՕ-ի Միջազգային եւ ռազմական անձնակազմի համատեղ պատվիրակությունը: Պատվիրակության այցի նպատակն է` Հայաստան ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) իրականացման հերթական փուլի գնահատումը: ՆԱՏՕ-ի պատվիրակության եւ ԱԳԳԾ իրականացման գործընթացում ներգրավված ՀՀ գերատեսչությունների փորձագետները կքննարկեն ծրագրով նախատեսված քաղաքական, ռազմական, ժողովրդավարական, օրենսդրական, իրավական, ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակների կառավարման, անվտանգության, տնտեսական, գիտական, բնապահպանական եւ այլ ոլորտներում բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները: ԱԳԳԾ հերթական փուլի իրականացման գնահատման գործընթացը կամփոփվի մայիսին նախատեսված Հյուսիս-Ատլանտյան Խորհուրդ - Հայաստան ձեւաչափով կայանալիք հանդիպումով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---