Թալիշ-Մատաղիսում աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

Թալիշ-Մատաղիսում աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

PanARMENIAN.Net - Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները մարտի 26-ին Թալիշ-Մատաղիս ուղղություններում արդյունք չեն տվել:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները մարտի 27-ին որոնումները մեկ ջոկատով շարունակում են հարավային՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Արցախում 44-օրյա պատերազմի մասնակիցների աճյունների որոնողական աշխատանքները սկսվել են մարտի 23-ից։ Վերջին տվյալներով՝ հայտնաբերված մարմինների և աճյունների ընդհանուր թիվը 1518 է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---