Վրացական ընդդիմությունը 5 օրում գրեթե 50 հազար ստորագրություն է հավաքել Սահակաշվիլիի դեմ

PanARMENIAN.Net - Վրաստանի ընդդիմական կուսակցությունները, որոնք հանդիսանում են «Ապրիլի 9» բողոքի ցույցի կազմակերպիչները, «արկղերի քարոզարշավ» են սկսել Թբիլիսիում: Բողոքի ցույցին միացել են զանազան քաղաքական ուժեր` Պահպանողականները, Ժողովրդի Կուսակցությունը, Ժողովրդավարական շարժումը, Ազատությունը, Ավանդապահները, Արդյունաբերողները, Կանանց կուսակցությունը, Վրաստանի Ճանապարհը, Միացյալ Վրաստանը: Մայրաքաղաքի բնակչությանը առաջարկվել է ստորագրել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջի մասին փաստաթղթի տակ: Հինգ օրվա ընթացքում` մարտի 3-8, մետրոյի 16 կայարաններում, շուկաներում եւ ավոտակայաններում ընդդիմական կուսակցությունները հավաքել են 48 347 ստորագրություն:



Մարտի 10-ից քարոզարշավը ծրագրվում է սկսել Վրաստանի 16 խոշոր քաղաքներում, եւ այն կտեւի 3 օր: Քարոզարշավը տեղի կունենա Թելավիում, Գորիում, Զեստաֆոնիում, Փոթում, Դուշեթիում, Բաթումիում, Օզուրգեթիում, Ախալցխայում, Մարնեուլիում, Գարդաբանիում, Ռուսթավիում, Սենակիում, Գուրջաանիում, Սամթրեդիայում, Քութայիսիում, հաղորդում է Վրաստան Online-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---