Freedom House-ի կոչը ՀՀ-ին՝ չեղարկել վիրավորանքի փոխհատուցման փոփոխությունը27 մարտի 2021 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, անդրադառնալով ԱԺ ընդունած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքին, նշել է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել ԶԼՄ-ների և խոսքի ազատությունը և կոչ արել չեղարկել ընդունած փոփոխությունները։ «Ցավալի է, որ Հայաստանի կառավարությունը հավանություն է տալիս տուգանքներին, որոնք կսահմանափակեն խոսքի ազատությունը և սպառնալիքի տակ կդնեն լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությունը: Քաղաքացիական հասարակությունն իրավացիորեն քննադատել է օրենքը՝ նշելով, որ այն կարելի է չարաշահել չափազանց մեծ տուգանքներ գանձելով և անկախ լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելով: ՀՀ իշխանություններին հորդորում ենք լրջորեն հաշվի առնել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների մտահոգությունները և չեղարկել օրենքը»,- ասել է Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը: Մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովը հավանություն է տվել Քաղաքացիական օրենսգրքում Սիմոնյանի առաջարկած փոփոխություններին, որոնք ենթադրում են վիրավորանքի փոխհատուցման չափը 1 մլն դրամից հասցնել 3 մլն-ի, իսկ զրպարտության դեպքում ՝ 2-ից 6 մլն-ի: Մինչ փոփոխությունների ընդունումն օրենքով վիրավորանքի համար սահմանված էր մինչև 1 մլն դրամ տուգանք, զրպարտության` 2 մլն: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |