Ազգային ժողովրդական բևեռի հավաքը մոտ 30 րոպե է տևել ու տեղափոխվել է

Ազգային ժողովրդական բևեռի հավաքը մոտ 30 րոպե է տևել ու տեղափոխվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովրդական բևեռն Ազատության հրապարակում հանրահավաքի փոխարեն կարճ հավաք է իրականացրել՝ հիշեցնելով իրենց պահանջը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հայտարարվել է, որ Բևեռի հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 9-ին, մարտի 27-ին հրավիրված հավաքը տևել է մոտ 30 րոպե։

Հանրահավաքի ընթացքում Բևեռի անդամ Գարեգին Չուքասզյանը հայտարարել է, թե իրենց կարծիքով՝ արտահերթ ընտրությունները չեն կայունացնելու քաղաքական լարվածությունը։ Նա խոսել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին, նշել, որ դրա ընթացքում իրենք բարձրաձայնել են արտահերթ ընտրությունները ժամանակավոր կառավարության ղեկավարմամբ անցկացնելու անհրաժեշտությունը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---