Գալուստ Սահակյան. ՀԱԿ ավելի շրջահայաց քաղաքականություն է վարում, «Ժառանգությունը»` ավելի կոշտ 9 մարտի 2009 - 20:53 AMT PanARMENIAN.Net - «Ըննդիմության մի թեւն ավելի շրջահայաց քաղաքականություն է վարում, մյուսը փորձում է ավելի կոշտ լինել»,- հայտնել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր, Հանրապետական կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով, եթե նախկինում ընդդիմությունը, մասնավորապես, Հայ ազգային կոնգրեսն ավելի ագրեսիվ քաղաքականություն էր վարում եւ սպառնում հերթական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ, ապա այժմ ՀԱԿ ավելի հավասարակշռված քաղաքականություն է վարում` գործելով փոքր-ինչ ավելի պասիվ: Գ.Սահակյանը նշել է` քանի որ խորհրդարանում ինքն ամեն օր հաղորդակցվում է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ, ապա նկատել է, որ նրանց քաղաքականությունը, ի համեմատ ՀԱԿ քաղաքականությանը, շատ ավելի կոշտ է: «Լեւոն Տեր-Պետրոսյանի (Հայաստանի առաջին նախագահ, հայկական ընդդիմության առաջնորդ - հեղ.) մարտի 1-ի ելույթը ես ոչ մի դեպքում չեմ գնահատում որպես թուլության դրսեւորում. ըստ իս, դա առավել հավասարակշռված վերլուծության արդյունք էր»,- հայտնել է Գալուստ Սահակյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |