Պեսկով․ Հրաժարականի մասին Փաշինյանի որոշումը Պուտինի հետ անհապաղ զրույց չի պահանջում

Պեսկով․ Հրաժարականի մասին Փաշինյանի որոշումը Պուտինի հետ անհապաղ զրույց չի պահանջում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին հրաժարական տալու որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անհապաղ զրույց չի պահանջում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա հավելել է, որ շփումները մշտական բնույթ են կրում։

«Նա մնալու է պաշտոնակատար, ուստի այդ որոշումը, որը բարձրաձայնվել է, անհապաղ խոսակցություն չի պահանջում»,- ասել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է նաև, որ երկու երկրի ղեկավարները «վերջերս են հեռախոսազրույց ունեցել, շփումները մշտական բնույթ են կրում»։

Մարտի 28-ին Արմավիրի մարզ այցելության ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլին հրաժարական է տալու, սակայն այդ ընթացքում շարունակելու է կատարել վարչապետի պարտականությունները մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները։

ԱԺ արտահերթը նախատեսված է հունիսի 20-ին

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---