Գոռ Մխիթարյանն ու Սոնյա Վարուժյանը համերգով հանդես կգան Լոնդոնում 9 մարտի 2009 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Լոնդոնի «Հայաշեն» Հայկական տեղեկատվական կենտրոնում (Centre for Armenian Information and Advice) տեղի կունենա Գոռ Մխիթարյանի եւ Սոնյա Վարուժյանի համատեղ համերգը: Լոնդոնի հայկական համայնքի անդամները, ինչպես նաեւ հայկական երաժշտության բրիտանացի երկրպագուները կկարողանան ունկնդրել հենց Գոռ Մխիթարյանի եւ Սոնյա Վարուժյանի ստեղծագործությունները ակուստիկ կատարմամբ եւ կիթառի նվագակցությամբ:Հայկական երաժշտական մրցանակի եւ Big Apple Music Awards-ի դափնեկիր Գոռ Մխիթարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Լոնդոնում կայանալիք համերգին պատրաստվում է երգեր կատարել իր բոլոր յոթ ձայնասկավառակներից` ներառյալ մի քանի երգեր, որոնք ընդգրկվել են նրա վերջին` «Հոգի» ձայնասկավառակի երգաշարի մեջ: Սոնյա Վարուժյանը մի քանի երաժշտական մրցանակների դափնեկիր է եւ պատրաստվում է որոշ երգեր կատարել իր վերջին` հայալեզու «Ճամփի մոտ» կոչվող ձայնասկավառակից, ինչպես նաեւ հին երգեր, որոնք իրենցից ներկայացնում են կելտական մոտիվների եւ հայկական ազգային երաժշտության խառնուրդ եւ կատարվում են անգլերեն լեզվով: Մայիսի 10-ին Գոռ Մխիթարյանն ու Սոնյա Վարուժյանը «Հայաշեն» կենտրոնում հանդիպում կանցկացնեն հայ երիտասարդության հետ: Սոնյա Վարուժյանի խոսքով, հանդիպման նպատակը հայկական համայնքի երիտասարդության շրջանում հայկական երաժշտության եւ նրա ստեղծման հանդեպ հետարքրքության աճն է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |