Ապրիլի 1-ին Այվազյանը Մոսկվա կմեկնի![]() 29 մարտի 2021 - 14:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ապրիլի 1-ին կմեկնի Մոսկվա։ Այդ մասին նա հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։ «Մեկնելու եմ Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ շրջանակում արտաքին գործերի նախարարների խորհրդին», - ասել է նախարարը, գրում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ շփում նախատեսված չէ։ «Բայց խորհրդի ընթացքում, բնականաբար, կլինեն շփումներ տարբեր գործընկերների հետ», - հավելել է նախարարը։ Այվազյանը նաև ասել է, որ Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որում կարող են պաշտոնական Անկարայի հետ խորհրդակցություններ լինել։ ![]() ![]()
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |