ՏՄՊՊՀ․ Ձուն Զատկից առաջ կէժանանա![]() 29 մարտի 2021 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ ձվի գինը Սբ Զատկից առաջ կնվազի։ «Տնտեսավարող սուբյեկտները հայտնել են, որ մարտի 29-ից և՛ մեծ խմբաքանակով ձու կմատակարարեն, և՛ գինը կիջնի», - ասել է նա, գրում է Aysor.am-ը: Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ մարտի 30-ին վարույթ է հարուցվելու ձվի շուկայի խոշոր տնտեսվարող սուբյեկտների մասով, պարզելու՝ արդյոք ձվի դեֆիցիտ կա, թե արհեստական է գնաճը, արդյոք միջնորդ կազմակերպությունն է այդ արհեստական դեֆիցիտը ստեղծում, կա հակամրցակցային համաձայնություն, թե առկա է գերիշխող դիրքի չարաշահում, գնային բարձրացումն օբյեկտիվ է, թե՝ ոչ: «Ակնհայտ է, որ կան անձինք, որոնք խոշոր ծավալների գնումներ են կատարում և դրանք սպառողական նպատակներով չեն իրականացնում», - նշել է ՏՄՊՊՀ նախագահը: Վերջին շրջանում հայաստանյան շուկայում հավկիթի գների աճ է արձանագրվել՝ որոշ խանութներում հասնելով 100 դրամի խոշոր հավկիթի դեպքում, և 75-ի՝ փոքր հավկիթի։ Որոշ խանութներում նույնիսկ սահմանափակ քանակով ձու է վաճառվում մեկ անձի՝ 15-ից ոչ ավելի։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |