ՀԺ․ Գրիգորյանը փոխնախարար կնշանակվի, ՔՊ-ի համակարգողը մանդատ կստանա![]() 29 մարտի 2021 - 16:14 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, «Հայկական ժամանակի» տեղեկություններով նա արդարադատության փոխնախարար է նշանակվելու։ Գրիգորյանը հաստատել է դիմում ներկայացնելու վերաբերյալ տեղեկությունը: «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում հաջորդը փաստաբան Միսակ Բաբաջանյանն է, ով նշել է, թե վաղուց ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և քաղաքականությամբ չի զբաղվում։ Ցուցակում նրան հաջորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը, ըստ թերթի՝ նա վերցնելու է մանդատը: Հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |