Թուրքական «Աքընջը» հարձակողական ԱԹՍ-ի 3-րդ նախատիպն առաջին թռիչքն է արել![]() 29 մարտի 2021 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում առաջին թռիչքն է իրականացրել Baykar Makina ընկերության նախագծած «Աքընջը» (Akıncı) ծանր քաշային հարձակողական ԱԹՍ-ի 3-րդ նախատիպը: Այս մասին հայտնել է վերոնշյալ ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը: Վերջինս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է։ Ըստ Բայրաքթարի՝ «Աքընջը» ԱԹՍ-ի 3-րդ նախատիպի օդային փորձարկումը հաջողությամբ է անցել: Իսկ ընդհանրապես «Աքընջըի» փորձարկումները սկսվել են 2019-ի դեկտեմբերից, գրում է Ermenihaber-ը։ Աղբյուրի համաձայն՝ նախատեսվում է մինչև տարեվերջ Թուրքիայի բանակի օդուժը համալրել 6 միավոր «Աքընջը» հարձակողական անօդաչուներով: ԹՍ-ն հետևյալ մարտավարատեխնիկական բնութագիրն ունի․ թևերի բացվածքը՝ 20 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 4500 կգ, օգտակար ներքին բեռնատարողությունը՝ 450 կգ, օգտակար արտաքին բեռնատարողությունը՝ 900 կգ։ ԱԹՍ-ի թռիչքի առավելագույն տևողությունը 24 ժամ է, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 12 կմ։ «Աքընջը» ԱԹՍ-ն կարող է խոցել թե ցամաքային, թե օդային թիրախներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |