Տիկնիզյանով հետաքրքրվում են իտալական ֆուտբոլային ակումբները![]() 29 մարտի 2021 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի ԲԿՄԱ-ի և ՌԴ ֆուտբոլի երիտասարդական հավաքականի 21-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտնվել է իտալական Ա սերիայի երկու ակումբի տեսադաշտում, գրում է Sputnik Արմենիան՝ Metaratings-ին հղումով։ Ինչպես նշում է աղբյուրը, երիտասարդ հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Ջենոան» և «Սպեցիան»։ Այժմ իտալական ակումբների սկաուտները հետևում են Տիկնիզյանի խաղին աշխարհի երիտասարդական առաջնությունում, որտեղ նա հանդես է գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում։ Տիկնիզյանը երկու քաղաքացիություն ուի՝ ՌԴ և ՀՀ։ Նաիր Տիկնիզյանը ծնվել է 1999թ․ մայիսի 12-ին, զբաղվում է ֆուտբոլով 6 տարեկանից։ 14 տարեկանից ԲԿՄԱ թիմում է, իսկ 18 տարեկանում ընդգրկվել է ակումբի մեծահասակների թիմում՝ Ռուսաստանի Գավաթի համար խաղում։ Տիկնիզյանը հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների կազմում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |